Daily Archives: Երեքշաբթի, Նոյեմբեր 28, 2017

Կայացավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը

Նոյեմբերի 28-ին, տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։ «ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը շնորհավորանքների առիթ է։ Եվ այժմ մենք մտածում ենք այն մասին,  թե ինչպես անել այնպես, որ Հայաստանի շարքային քաղաքացիները զգան, որ նոր բան է տեղի ունենում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Նա նաև նշեց, որ ԵՄ-Հայաստան… Read more »

«Մեկամսյա ժամկետում դիմելու ենք վերաքննիչ դատարան». Սամվել Բաբայանի պաշտպան

«Իգլա»-ի և փողերի լվացման գործով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է մեկամսյա ժամկետում դիմել վերաքննիչ դատարան: «Դատավճռի հրապարակումից և դատարանի հիմնավորումները ուսումնասիրելուց հետո կդիմենք վերաքննիչ ատյան»,-նշեց նա: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվեց «Իգլա»-ի և փողերի լվացման… Read more »

Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի նոր փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 28-ին, կազմել է 484.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 644.14 դրամ (նվազել է 2.28 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 575.77 դրամ (նվազել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել… Read more »

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ Իրավաբան.net

ՍԱՊԾ-ն վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք է հայտնաբերել «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երևանում գործունեություն ծավալող այս ընկերության 15.11.2017թ. արտադրության «Տավարի կոտլետ» (38 կգ, պահման ժամկետը 60 օր) նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել… Read more »

Քարաթափում հանքախորշում

Նոյեմբերի 28-ին, ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Իրավաբան.net

Բակո Սահակյանը այցելել է Հադրութի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին այցելել է Հադրութի շրջան եւ ծանոթացել մի շարք գյուղատնտեսական ծրագրերի ընթացքին: Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքների համակարգված իրականացումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել պատկան մարմինների ղեկավարներին այս ուղղությամբ: Իրավաբան.net

Վաչե Տերտերյանը կգործուղվի Ֆրանսիա

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին 2017 թվականի դեկտեմբերի 3-6-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ընդունել ի գիտություն, որ Վաչե Տերտերյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են… Read more »

Արմավիրում տեղի ունեցած հրաձգության զոհերի թվում է քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը

Հայտնի են դարձել Կրասնոդար երկրամասի Արմավիր քաղաքում տեղի ունեցած հանցագործության մանրամասները: Հիշեցնենք, որ ռեստորանում տեղի ունեցած հրաձգության պատճառով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ տեղացի գործարար Անդրեյ Սարայանը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրատվական կայքը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կնոջ պատճառով ծագած վեճը վերածվել էր հրաձգության, որին մասնակցել էր 4 մարդ։ Նրանցից երեքը զոհվել են, իսկ… Read more »

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման հարցերում համագործակցության խորացումը եւ արդյունավետ… Read more »

Հայ–ադրբեջանական սահմանին հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մարմինը փոխանցվել է Ադրբեջանին

Հայ–ադրբեջանական սահմանին հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մարմինը այսօր՝ նոյեմբերի 28-ին «Կարմիր խաչ» կազմակերպության միջոցով  հանձնվել է ադրբեջանական կողմին։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ դիրքերի միջև չեզոք գոտում՝ հարավարևմտյան ուղղությամբ հայտնաբերվել է Ադրբեջանցի զինծառայողի դին։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ դին պատկանում է Ադրբեջանի ԶՈւ կապիտան… Read more »