«Անկախ հակակոռուպցիոն մարմինները մեծ ավանդ ունեն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում». ԵԽ փորձագետ

Լատվիայի Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրոի կուսակցությունների օրինական ֆինանսավորման նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ինգա Յաունսկունգան (Inga Jaunskunga) սիրով համաձայնվեց պատասխանել Իրավաբան.net-իհարցերին:

Տիկին Յաունսկունգա, որքանո՞վ է կարևոր, որ պետական հակակոռուպցիոն մարմինն անկախ լինի:

Inga photoՄիջազգային փորձը վկայում է, որ անկախ հակակոռուպցիոն մարմինները մեծ ավանդ ունեն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում: Քաղաքացիները տեսնելով, որ տվյալ մարմինը իսկապես գործում է անկախ աստիճանաբար սկսում են վստահել նրան և համագործակցել այդ մարմնի հետ: Մեր բյուրոն հենց այդպիսին է: Վարչապետը կարող է միայն չեղյալ համարել մեր կողմից կայացված ապօրինի որոշումները, ոչ ավելին: Կարևոր է, որ անկախությունը չօգտագործվի բացասական իմաստով: Կարևոր է նաև ֆինանսական անկախությունը, այսինքն`պետությունը բյուջեից առանձին տողով այնպես պետք է ֆինանսավորի հակակոռուպցիոն մարմնին, որ նա կարողանա արդյունավետ իրականացնել իր բոլոր գործառույթները:

Խնդրում եմ համառոտ ներկայացնել Ձեր բյուրոի գործառույթները:

Մեր գործունեություննիր լուման ունի Լատվիայում կոռուպցիայի մակարդակի նվազման գործում: Մենք զբաղվում ենք կոռուպցիայի կանխարգելմամբ, հակակոռուպցիոն պրոպագանդայով, ուսումնասիրում ենք կոռուպցիոն սխեմաները, քննում ենք կոռուպցիոն գործեր, վարում ենք վիճակագրություն:

Որքան գիտեմ բյուրոյի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացնում է 15 ՀԿ-երի ներկայացուցիչներից բաղկացած հասարակական խորհուրդը: Բացի այդ ձևաչափից, այլ ճանապարհներով համագործակցո՞ւմ եք հասարակության հետ: 

Այո, իհարկե: Մարդիկ պաշտոնապես կամ անանուն հայտնում են մեզ իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի մասին: Մեր երկրում կա հաղորդում տվող անձանց պաշտպանության համակարգ: Քանի որ իմ կողմից ղեկավարվող ստորաբաժանումը ուղղակիորեն առնչվում է ընտրական գործընթացների հետ, նշեմ, որ մենք հավաքագրել էինք կամավորներ, ուսուցանել նրանց,և վերջիններս իրականացնում էին ընտրարշավի հասարակական մոնիտորինգ: Բացի հասարակական խորհրդից,մենք ունենք նաև դեպարտամենտների ղեկավարների խորհուրդ:

Քրեականացված է արդյո՞ք Ձեր երկրում ապօրինի հարստացումը:

Այո: Դրանով զբաղվում է ֆինանսական ոստիկանությունը, սակայն մենք համագործակցում ենք:

Հարցազրույցը վարեց Մարատ Ատովմյանը

Լուսանկարը` տիկին Յաունսկունգայի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել