Նորություններ

Վճռաբեկի նախագահի եղբայրը նրան մեղադրում է կաշառակերության մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը` մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը։

«Այնտեղ նշված էր, որ մինչև 50 հազար կաշառք են տանում Վճռաբեկ դատարան։ Երբ համադրում ես զեկույցի մեջ գրված փաստերը եւ այն, ինչ տեղի է ունեցել, տեսնում ես, որ թվերն իրար բռնում են»,-ասել է նա` պատմելով Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման մասին։

Ռուբեն Մկրտումյանը հայտնել է, որ եղբայրը՝ Արման Մկրտումյանը, իրեն և իր ընտանիքին «հասցրել է անդունդի եզրին»։

«Այս ընտանիքում իրար դեմ բողոքելը կարծես ժառանգական է՝ դեռեւս 2010 թվականին մեզ էր դիմել վճռաբեկ դատարանի նախագահի հայրը՝ Յուրի Մկրտումյանը, գանգատվելով, որ որդին՝ Արմանը, առանց տեղյակ պահելու վաճառել է իր գյուղական առանձնատունը, և ալիմենտ էր պահանջում որդուց։ Այս ներընտանեկան կոնֆլիկտը հոր և որդու միջեւ լուծվեց հաշտությամբ՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց, և որդին այդ օրվանից ալիմենտ է վճարում հորը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Շարունակությունը կարդացեք օրաթերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել