Նորություններ

ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» Վերներ Բլումեին

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը հյուրընկալել է Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի նախկին փոխտնօրեն Վերներ Բլումեին, որը համագործակցելով Գյումրիի Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անվան դպրոցների հետ`   իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: Մասնավորապես նա համակարգել է Գյումրիի դպրոցներին օժանդակություն ցուցաբերելու, դասասենյակներ կահավորելու, վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու, ուսուցիչների և աշակերտների  փոխանակման ծրագրեր կազմակերպելու աշխատանքները:

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ քաջածանոթ է պարոն Բլումեի Հայաստանում ծավալած կրթական և բարեգործական գործունեությանը. «Ձեր շնորհիվ մեր շատ մանուկներ գտել են իրենց ապագան: Մենք անչափ կարևորում ենք Ձեր շնորհակալ աշխատանքը»,-  դիմելով հյուրին՝ նշել է Վ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ գերմանացի ուսուցիչը ԿԳՆ է հրավիրվել գնահատանքի և շնորհակալության համար: ԿԳ նախարարի տեղակալը Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի նախկին փոխտնօրեն Վերներ Բլումեին հանձնել է  ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ»՝  կրթության ոլորտում հայ-գերմանական համագործակցության մեջ իր զգալի ներդրումն ունենալու, ինչպես նաև երկար տարիների նվիրյալ աշխատանքի համար: Հյուրը շնորհակալություն հայտնելով պարգևի համար` նշել է, որ ներկա պահին Հայաստանի մի խումբ աշակերտներ  գտնվում են Բոննում և 15 տարի առաջ Հայաստանի դպրոցների հետ սկիզբ առած համագործակցությունը լինելու է շարունակական. «Հայաստանն ինձ համար երկրորդ հայրենիք է, այստեղ ապրող մարդիկ մշտապես իմ սրտի և հոգու մեջ են: Հավատացնում եմ, որ Գերմանիայի աշակերտների համար նույնպես Հայաստան ացելությույնը մեծ փորձ ու տպավորություն է»,- ընդգծել է  Վերներ Բլումեն:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն ու գերմանացի հյուրը զրուցել են հետագա ծրագրերի մասին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել