Նորություններ

ՊՆ զորամասից 1,5 միլիոնի վառելիքի յուրացման գործով մեղադրյալը ազատ է արձակվել

ՀՀ ՊՆ N զորամասերի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանը ազատ է թողնվել չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ  N զորամասի ավտոծառայության պետի պարտականությունները կատարող, նյութական պատասխանատու պաշտոնատար անձ, 2017 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՀՀ ՊՆ N զորամասին հատկացված և իրեն վստահված ավտոբենզինից և դիզվառելիքից խոշոր չափերով հափշտակելու միասնական դիտավորությամբ յուրացրել է 1.480.740 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ 3210լ ավտոբենզին և 1868լ դիզելային վառելիք ե տնօրինել այն:

Բացի այդ, վերոնշյալ ժամանակահատվածում, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական դրդումներից ելնելով, այն է՝ վերը նշված յուրացման փաստը թաքցնելու համար պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, փաստացի առկա վառելիքն իր կողմից հափշտակածի չափով պակաս լինելու պայմաններում: Տեղեկագրերը կազմելու համար ներկայացրած հաշվետվության մեջ նշել է 2017 թվականի մարտ և ապրիլ ամիսների օրինական ծախսերին համապատասխան մնացորդ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել