Այսօրվանից Նարկոլոգիական կլինիկայում կիրառվելու է բուժման նոր մեթոդ

2015 թվականի դրությամբ ՀՀ-ում հաշվառված թմրամոլների թիվը հասնում է 5357-ի: Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյանի -խոսքով՝ դեռահասները թմրանյութ օգտագործում են ինքնահաստատվելու նպատակով, փորձում են նմանվել թաղային հեղինակությունների: Թեև հարցին խթանում են նաև այլ գործոններ`սոցիալական և հոգեկան .

«Թմրամիջոց օգտագործողը կարծես իրեն ավելի ուժեղ տղամարդ է զգում, իրենց թվում է, թե ամենակարող են դառնում: Թմրանյութը օրգանիզմում այնպիսի զգացողություններ է առաջացնում, թե իբր ուղեղը սկսում է շատ արագ աշխատել, իրենք իրենց ավելի կայուն ու հաստատված են զգում»:

Հայաստանում բուժման համար գործում է երկու մեթոդ՝ դեզինտոքսիկացիոն մեթոդ և փոխարինող, բայց, ինչպես նշում է Ասյա Գրիգորյանը, արդեն օգոստոսի 1-ից գործելու է հնաև գերարագ ապաթունավորում, երբ հիվանդը մեկ օրում բուժվում է թունավորումից.

«Օգոստոսի 1-ից մեթոդն արդեն կիրառելու ենք: Կատարվելու է անեսթեզիա՝ հիվանդն անզգայացվելու և ստանալու է բլոկատորներ. մեկ օրում օրգանիզը ձերբազատվելու է թմրամիջոներից՝ առանց ցավային սինդրոմի»:

Մեր այն հարցին, թե արդյոք մեթոդի կիրառությունից հետո թմրամիջոց գործածողը կվերադառնա նախկին վիճակին, Ասյա Գրիգորյանը պատասխանեց, որ կա վիճակագրություն՝ համաձայն որի լինում է 70-80 տոկոս արդյունավետություն:

Նարկոլոգիական հանրապետական կլինիկայի՝ մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ կանաբինոիդային թմրամոլ հաշվառված է 3223 անձ, որոնցից 39-ը՝ կանայք, կոկայինային թմրամոլություն՝ 2: Հաշվառվածներից 70 տոկոսը 28-49 տարեկան են , 18 տոկոսը՝ 50-64 տարեկան, 11 տոկոսը՝ 19-27 տարեկան, 6 անձ՝ 18 տարեկան, 2 անձ՝ 16-17 տարեկան, 1 անձ՝ 15 տարեկան: Թմրամիջոց գործածող կանայք  կազմում են 28-ից 49 տարիքային խումբը:
2013 թվականին ՀՀ-ում հաշվառված թմրամոլ եղել է 4022 անձ, 2014 թվականին՝ 4922, 2015 թվականին՝ 5357:

Ամբողջ աշխարհում թմրանյութերի կիրառությունը լայն տարածում ունի ու Հայաստանը ևս զերծ չի մնում դրանից : Մենք նաև ռիսկի խումբ ենք հանդիսանում, քանի որ այստեղով տեղափոխումներ ևս լինում են:

Չնայած այս տվյալների Ասյա Գրիգորյանը նշում է՝ այլ երկրների համեմատ մենք բարվոք վիճակում ենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել