Ոչ թե վայր էր ընկել, այլ դանակահարել էին

Փետրվարի 11-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ ձեռքի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Էդիկ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Էդիկ Մ.-ն հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Լոռվա խճուղու սկզբնամասում գտնվող ջրամաքրման կայանի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղում գտնվող ջրամաքրման կայանի տարածքում, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Գաբրիել Պ.-ն ծալովի դանակով հարվածներ է հասցրել Էդիկ Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Քննությունը շարունակվում է: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել