Խորհրդակցություն ՏԿԱԻ նախարարությունում

Դեկտեմբերի 22-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Հաղորդում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց մարզերից և մայրաքաղաքից 38 սակրավորների դասընթացների ավարտի և 800 փրկարար ծառայողների ատեստավորման արդյունքների մասին: Ս. Ազարյանը զեկուցեց նաև մարզերի շտապօգնության մեքենաների քանաքի և վիճակի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների մասին:

Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը զեկուցեց Նիդերլանդների անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայության ներկայացուցչական պատվիրակության այցի, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման մասին: Նախարարին ներկայացվեցին նաև դեկտեմբերի 18-ին կայացած միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխության արդյունքները:

ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ա. Հարությունյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների մասին:

Խորհրդակցության ավարտին ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության գնդապետի կոչում շնորհեց փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Մկրտիչ Ուլիկյանին:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել