Առաջարկությունների, դիմումների և բողոքների փոխարեն հայցագրեր …..

Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում «Հայցագրերը քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը փոխարինելու է «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքին (նշված օրենքը գործում է միայն քաղաքացիների առաջարկությունների մասով):
Հարկ է նշել, որ հիշյալ օրենքը գործում է միայն քաղաքացիների առաջարկությունների մասով, իսկ դիմումների և բողոքների մասով կիրառման ենթակա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:
Օրենքի նախագծով ՀՀ քաղաքացին, իրավաբանական անձը, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավունք կունենա հայցագիր (դիմում, բողոք կամ առաջարկություն) ներկայացնելու պատասխանող մարմնին, որը պարտավոր կլինի 15 օրյա ժամկետում քննարկել և լուծելու հայցագրի ընթացքը` ի տարբերություն գործող օրենսդրությամբ սահմանված մեկամսյա ժամկետի: Լրացուցիչ ուսումնասիրություն, ստուգում կամ այլ անհրաժեշտ միջոցառում իրականացնելու դեպքում այդ պատասխանը տրվում է 30 օրվա ընթացքում, որի մասին հայտնվում է դիմողին` նշելով կոնկրետ պատճառները:
«Հայցագրերը քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան չի հանդիսանալու այն հայցագրերի քննարկումը և լուծումը, որոնց քննարկման և լուծման կարգը սահմանված է քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության օրենսգրքերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել