Ի՞նչ ժամկետներում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը

Կազմակերպության լուծարման եւ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
«Մնացած դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու համար գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչեւ մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչեւ հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչեւ տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչեւ տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ»,- iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Փաստաբանի խոսքով` աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:
Այս ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը:
Այս հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել