ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետի պաշտոն

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչության կրտսեր մասնագետը Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, համակարգում է Հայաստանի Հանրապետության  օրենսդրությունը և պատրաստում դրանց հսկիչ տարբերակները. իրականացնում է Հայաստանի Հանրապետության  դատարանների նախագահների խորհրդի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, իրականացնում է Հայաստանի Հանրապետության  դատարաններում աշխատանքի կազմակերպման ուսումնասիրություններ, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը, իրականացնում է օրենքներով և կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Վարչության կրտսեր մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 22.12.2014թ-ին, ժամը 15:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել