Խրախուսվել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալն ու խորհրդականը

ՀՀ անկախության տոնի առթիվ, երկարամյա և անբասիր աշխատանքի, ինչպես նաև  աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած  նշանակալի ավանդի համար  ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողի խորհրդական,  արդարադատության  գնդապետ Սամվել Եգանյանը պարգևատրվել է ՀՀ  վարչապետի  հուշամեդալով: 
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը խրախուսվել է ՀՀ  վարչապետի շնորհակալագրով:

Այս մասին հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել