24-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածք՝ մահվան ելքով

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի շրջանում կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1990 թ. ծնված Խաչիկ Գրիգորյանը և որովայնի շրջանում վնասվածքներով` 1990 թ. ծնված Տիգրան Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Խաչիկ Գրիգորյանը և Տիգրան Ա.-ն վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի թիվ 21 շենքի հարակից տարածքում՝ ոմն Ալեքսանի հետ վիճաբանության ժամանակ: 
Խաչիկ Գրիգորյանը նույն օրը, ժամը 21.00-ին, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ, մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ալեքսանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքնություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել