Հանդիպում ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ և այաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնված նոր ձևաչափերի շրջանակներում:

Սեպտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցը նպատակաուղղված էր ռազմավարական վերանայման երկրորդ փուլի ամփոփմանը և երրորդ փուլի մեկնարկի շուրջ փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը:

Հանդիպումների ընթացքում հայկական կողմին տրամադրվեց նաև խորհրդատվություն պաշտպանության ոլորտում ղեկավարման ու կառավարման նոր մոտեցումների կիրառման, երկրի պաշտպանության գործում պետական կառավարման մարմինների ջանքերի համադրման վերաբերյալ: Խորհրդատվական խմբին ներկայացվեց ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական ինստիտուտի զարգացման ընթացքը, այս ուղությամբ ակնկալվող խորհրդատվական աջակցության առաջնահերթությունները:

Այցի արդյունքներն ամփոփելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ին խորհրդատվական խմբին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը: Հանդիպման ընթացքում արտեկրի փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի կատարման և առաջիկա փուլի նախապատրաստման վերաբերյալ, կողմերը նախանշեցին ռազմավարական վերանայման գործընթացին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից շարունակական աջակցության հետագա միջոցառումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել