Նոր համագործակցություն՝ ուղղված երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխմանը

Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Միջազգային  զարգացման գործակալությունը  և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը  ստորագրեցին  համագործակցության համաձայնագիր, իրականացնելու հնգամյա  ծրագիր, որը կաջակցի  ՀՀ Կառավարությանը՝ երեխաների խնամքի և պաշտպանության համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացին:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Քարեն Հիլիարդը,  ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ տիկին Հենրիեթ Արենսը և ՀՀ կրթության և գիտության   փոխնախարար  Մանուկ Մկրտչյան:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Արտեմ Ասատրյանը  իր ելույթում մասնավորապես նշեց,  որ այսօր բարեփոխումները գտնվում են  կարևոր շրջափուլում և  նախկինում կատարված աշխատանքները հաջող  հիմք են հանդիսանում  այս նոր ծրագրի  մեկնարկի համար:

Ծրագրի նպատակն է բարելավել այլընտրանքային ընտանեկենտրոն  խնամքի տարբերակները և զարգացնել  համայնքահեն  ծառայությունները՝ դադարեցնելով երեխաների ներհոսքը  խնամքի շուրջօրյա  և հատուկ հանրակրթական հաստատություններ:

Լուսանկարը՝ mlsa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել