Քուվեյթի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել օդանավակայանում

Հուլիսի 30-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել Լիբանանի Հանրապետության քաղաքացի, 1961 թ. ծնված Ասբեր Բ.-ին, որը 2012 թ. ապրիլի 26-ից Քուվեյթի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր վստահությունը չարաշահելու և ֆինանսական խարդախության մեղադրանքով: 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել