Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին

Օգոստոսի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1982 թ. ծնված Արման Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.10-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել: 
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել