ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2014 թվականի հուլիսի 29-ի “Iravunk.com” էլեկտրոնային թերթում հրապարակված “Կտրել են վարձով ապրող հաշմանդամ երեխայի նպաստը” վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ներկայացնում է հետևյալ պարզաբանումը:

«Մանրամասնորեն ներկայացնում ենք քաղաքացի Վալերի Վաղունցի և նրա ընտանիքի անդամների սոցիալական խնդիրների ուսումնասիրությունը:

Հրապարակման մեջ տեղ գտած “Արդեն մի քանի ամիս է, որ ընտանիքը գրանցում չունենալու պատճառով չի ստանում հաշմանդամ երեխայի նպաստը” արտահայտության վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ ըստ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի`Համլետ Պողոսյանին (ծնվ. 02.04.2008թ., հաշվառված է` ք. Երևան, Շենգավիթ համայնք, Կողբի 1-ին փողոցի 1 հասցեում) 2009թ. հունվարի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում նշանակվել է հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ (2014թ. հունվարի 1-ից վերանվանվել է հաշմանդամության նպաստ): Հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է: Հաշմանդամության նպաստի չափը 2014թ. հունվարի 1-ից կազմում է 19600 դրամ: Համլետ Պողոսյանի հաշմանդամության նպաստը վճարվում է կանխիկ եղանակով ևվճարվել է նշանակման օրվանից մինչև 2014թ. օգոստոս ամիսը ներառյալ:

Ինչ վերաբերում է Վալերի Վաղունցի աչքի պրոթեզավորման խնդրին, տեղեկացնում ենք, որ ՀՀկառավարության որոշման համաձայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվում է աչքի անվճար պրոթեզավորում:Եթե Թամարա Պողոսյանի ամուսինը` Վալերի Վաղունցը, ունի հաշմանդամի կարգավիճակ, ապակարող է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների ևտարեցների հիմնահարցերի վարչություն, որտեղ նա կընդգրկվի աչքի պրոթեզավորման ծրագրումև կուղեգրվի անվճար պրոթեզավորման: Եթե չունի հաշմանդամի կարգավիճակ, ապա կարող էդիմել տարածքային պոլիկլինիկա` բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր /ձև 88/ստանալու, այնուհետև փորձաքննվելու և հաշմանդամ ճանաչվելու համար:

Նշենք նաև, որ քաղաքացի Թամարա Պողոսյանի ընտանիքը 2014թ. ապրիլ ամիսը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ` ամսական 29000 դրամի չափով: Ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվել է 2014թ. մայիս, հունիս և հուլիս ամիսներին ընտանեկան նպաստը չստանալու պատճառով: Համաձայն “Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է ընտանեկան նպաստն անընդմեջ երեք ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում: Քաղաքացու ընտանիքի ընտանեկան նպաստի իրավունքը կվերանայվի դիմելու, անհրաժեշտ և ճշգրիտ փաստաթղթեր ներկայացնելու հաջորդ ամսից:

Սոցիալական պաշտպանության համակարգում աշխատող անձանց բարեկրթությանն ու մասնագիտական կարողությունների և հմտությունների վերաբերյալ կարող ենք նշել. սոցիալական աշխատանքի կենտրոնում մարդն է իր սոցիալական կարիքներով (սեփական խնդիրները լուծելու հմտություն և ունակություն չունենալու հանգամանք): Սոցիալական աշխատանքի նպատակն է` զարգացնել մարդու սոցիալական հմտությունները, որ նա կարողանա լուծել իր խնդիրները:

Սակայն, եթե այդ նույն մարդը, ցանկություն չունի այդ իրավիճակից դուրս գալ, եթե նա չի կատարում գեթ մեկ քայլ այդ ուղղությամբ, եթե նա չի հիշում իր պարտականությունների մասին` լինել նախաձեռնող, մասնակցել իր մասին որոշումների կայացմանը, որևէ իրավունքի իրացման ժամանակ ներկայացնել հավաստի տեղեկություններ, պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, ստացած աջակցությունն օգտագործել նպատակային, ապա դրական արդյունքի հասնելը, գրեթե, անհնար է:

Հասարակությունը բազմազան է, բազմազան են սոցիալական խնդիրները, դրանց լուծումները, կան թե հաջողություններ, թե բացթողումներ: Հաճախ պահանջվում է երկարատև և համբերատար աշխատանք մարդու հետ, քանի որ միայն իրավունք հիշող մարդը, սեփական պատասխանատվությունն իր ապագայի նկատմամբ մի կողմ դնելու դեպքում` դժվար է ընկալում իր առջև դրված, ամենասովորական, քաղաքացիական պարտականությունները կատարելու պահանջները: Իսկ այդ դժվարությունը, երբեմն, արտահայտվում է բողոքի ձևով` “թե իրեն պատասխանել են կոպտությամբ, արհամարել են, վիրավորել”:

Սակայն հստակ է, որ սոցիալական խնդիրները միայն պետության խնդիրները չեն, այստեղ քաղաքացիական հասարակության դերակատարումն ամենամեծը պետք է լինի: Այդ մասնակցությունը պետք է լինի գրագետ, չվնասող և, անշուշտ, օգնող, ինչը հաճախ տեսնում ենք` ակնկալելով հետագա համագործակցություն:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել