Աշխատանքի հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Ներքին աուդիտի բաժնի պետը`

Ապահովում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի, ներքին աուդիտի ռազմավարական ու տարեկան ծրագրերի կազմումը և այն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ու Ներքին աուդիտի կոմիտե ներկայացնելը:

Յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և սահմանում է առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի մոտեցումներն ու տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը:

Աուդիտի ավարտից հետո ապահովում է հաշվետվության կազմումը` այն նախապես քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ, և տրամադրումը Պաշտպանին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին:

Հետևում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի իրականացմանը:

Կազմում և Պաշտպանին ու Ներքին աուդիտի կոմիտե է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

Բարձրագույն կրթություն` տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) կամ շինարարություն, ճարտարապետություն մասնագիտությունների գծով,

Առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի բնագավառում,

Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,

Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

Անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ուղարկում է [email protected] էլեկտրոնային հասցեով կամ հանձնում է անձամբ (ՀՀ ք, Երևան Պուշկինի 56ա): Մրցույթը կկայանա 29.09.2014թ.` ժամը 14:15-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել