Ուշադրություն. Աշոցք-Թալին ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` օգոստոսի 1-ին, ժամը 07.45-08.45-ը հանրապետության հարավ-հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին հատվածի 55-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։

Տեղեկացնում ենք, որ մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։

Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել