Նորություններ

«Ոսկու աշխարհի» սեփականատերը դիմել է դատարան. «Հայկական Ժամանակ»

«Խորենացու փողոցի «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում վճարել էկոնոմիկայի նախարարության՝ շուկայի վերահսկողության տեսչության կազմած 65 միլիոն դրամի տուգանքը: Նա փետրվարի 21-ին վարչական դատարանին հայց է ներկայացրել ակտը առոչինչ ճանաչելու պահանջով։ Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին տեղեկացրել է գործարարը։ «Իրենք շատ անգրագետ, լկտի, անհիմն բաներ են արել»,–ասել է նա՝ հավելելով, որ շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։ Նրա խոսքով, նման լիազորություն ի պաշտոնե միայն էկոնոմիկայի նախարարն ունի։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել