Նորություններ

Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում վարչապետ եղբորը. «Ժողովուրդ»

Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ընդ որում, դեսպան Սարգսյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ նա ունեցվածքը կուտակել է հայկական դրամով, դոլարով, եվրոյով և չինական յուհանով։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ»-ը:

Նա իր հաշվին ունի 15 մլն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար, 7 հազար եվրո և 20 հազար յուհան (մոտ 1.4 մլն դրամ)։ Բացի այդ՝ դեսպանը հայտարարագրել է երեք անշարժ գույք և 10 մլն դրամ արժողության «Ակուրա» մակնիշի մեքենա։ Եվ այս ունեցվածքը նա կուտակել է տարեկան 31,7 հազար դոլար աշխատավարձով ու մոտ 1.5 մլն դրամ կենսաթոշակով:

«Հետաքրքիրն այն է, որ Արմեն Սարգսյանը հայտարարագրի Ա2 մասում, որտեղ նշվում են բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մեջ գտնվող պաշտոնատար անձանց անունները, չի նշել եղբոր՝ Տիգրան Սարգսյանի մասին։ Ի դեպ, վերջինս էլ իր հերթին չի մատնանշել, որ հարազատ եղբայրը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է»,-գրում է թերթը:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել