Կադրային փոփոխություններ ոստիկանության ոլորտում

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել համակարգում:Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Խաչատրյանը: Մեկ այլ հրամանով Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը՝ ազատվելով Ոստիկանության Էրեբունիի բաժնի պետի պաշտոնից:
Ոստիկանության Էրեբունիի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լեւոն Յազիչյանը՝ ազատվելով Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով նաեւ ոստիկանության փոխգնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը ազատվել է Ոստիկանության Ավանի բաժանմունքի պետի պաշտոնից՝ նշանակվելով Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ: Իսկ ոստիկանության գնդապետ Վարուժ Շաշիկյանն ազատվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել Ավանի բաժնի պետ: Նրա փոխարեն Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Վահե Դանիելյանը նշանակվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել