Ինչպե՞ս պետք է կազմվի սպառողական վարկավորման պայմանագ

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի համաձայն՝ կրեդիտավորման պայմանագիրը կնքվում է գրավոր: Սպառողը պարտադիր ստանում էկրեդիտավորման պայմանագրի մեկ բնօրինակ:

Կրեդիտավորման պայմանագիրը առնվազն ներառում է՝
1) տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշում.
2) տարեկան փաստացի տոկոսադրույքը փոխելու կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ նշում.
3) հնարավորության դեպքում կրեդիտը մարելու նպատակով սպառողի կողմից վճարման ենթակա վճարումների, տոկոսների և այլ պարտադիրվճարների գումարի չափի, թվի, հաճախականության կամ ժամկետների, ինչպես նաև այդ վճարումների ամբողջ (ընդհանուր) գումարի չափի վերաբերյալնշում.
4) ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գնի մասին նշում, եթե այդ օժանդակ ծառայություններից օգտվելըկրեդիտավորման պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման է, և այդ ծառայություններիշահառուն կրեդիտավորողն է, կամ կրեդիտավորողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքելու օժանդակծառայությունների մատուցման պայմանագրեր.
5) սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվողպատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների), դրանց կիրառման դեպքերի և կարգիվերաբերյալ նշումներ.
6) կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու սպառողի իրավունքի վերաբերյալ նշում.
7) մտածելու ժամանակի մասին նշում.
8) ըստ կրեդիտավորման պայմանագրի տեսակի` «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնականբանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունների, պայմանների, կարգի և ժամկետների վերաբերյալ նշումներ:

Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է կրեդիտավորման պայմանագրերում բացահայտվող որոշ տեղեկությունների համարսահմանել պարտադիր կիրառման ենթակա տեքստեր կամ օրինակելի տարբերակներ կամ այլ նվազագույն պահանջներ: Կրեդիտավորման պայմանագրիպայմանները պետք է շարադրվեն պարզ գրական հայերենով:

Վերոնշյալ օրենքը քննարկելիս չենք կարող չնկատել օրենքի վերտառության ոչ հայերեն լինելը: Առանց համապատասխան բառարանների օգնության՝ ակնհայտ է, որ հայերենում չկա «կրեդիտավորում» բառ, փոխարենը գոյություն ունի «վարկավորում» բառը, որը լիովին արտահայտում է տվյալ հասկացության իմաստը:

Քննարկվող խնդիրն ունի նաև իրավական կողմ, քանի որ օրենքի ոչ հայերեն վերտառության և օրենքի տեքստում ոչ հայերեն բառի օգտագործման արդյունքում անմիջականորեն խախտվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը:

Մասնավորապես՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով:

Բացի այդ, ուսումնասիրելով ոլորտին վերաբերող ՀՀ այլ իրավական ակտերը (Քաղաքացիական օրենսգիրք, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք և այլն) և համադրելով «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի հետ, տպավորություն է ստեղծվում, թե «վարկավորումը» և «կրեդիտավորումը» տարբեր իրավական հասկացություններ են: Իրականում այդպես չէ: Դրանք միևնույն հասկացությունն են, պարզապես, կարևորելով սպառողների իրավունքների պաշտպանությունը և սպառողական վարկերի կարևորությունը, օրենսդիրն ընդունել է հատուկ օրենք:

Արդյունքում ստացվում է, որ միևնույն հասկացությունը բնորոշելու համար տարբեր իրավական ակտերում օգտագործվել են տարբեր բառեր, որով խախտվել է վերոնշյալ օրենքի մեկ այլ նորմ: Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով»:

Նշված իրավական նորմը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ միևնույն հասկացությունը օգտագործվում է տարբեր իրավական ակտերում, քանի որ «Իրավական ակտերի մասին» օրենքի 45-րդ հոդվածի համաձայն՝ եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից: Այսինքն՝ այս կանոնը կիրառելի է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ նորմը մեկնաբանելիս:

Ընդհանրացնելով վերոնշյալ դիտարկումները՝ կարծում եմ անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում՝ «կրեդիտավորում» բառը և դրա տարբեր հոլովաձևերը փոխարինելով «վարկավորում» բառով և դրա հոլովաձևերով:

Սերինե Խաչատրյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել