ԱԱԾ-Ն ձերբակալել է ՔԿՀ վարչության նախկին պետին

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին:
«Փաստինֆո» գործակալությունը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրներին, հայտնում է, որ Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ:
Ըստ նույն աղբյուրի՝ խոսքը վերաբերում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մասին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել