«Եթե սխալ եմ, դատեք, գնդակահարեք»

Ժամեր առաջ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն ընդունել է նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին: Վերջինս iravaban.net-ին տեղեկացրեց, որ զանգահարել են նախարարություն Իջևանի զինված ուժերում պայմանագրային ծառայության ընդունելու համար, ոստիկանությանը կարգադրել` հաշվել արտաժամյա աշխատանքը և մեկ շաբաթում տալ գումարը: Իսկ երեխայի աչքի վիրահատության համար անհրաժեշտ գումարը վերահսկողական ծառայությունը որոշել է ինքն իր հաշվից փոխանցել:
Վաղը վերջապես կկարողանան վիրահատել երեխային:
Տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Հրազդանի ջէկի առանձին վաշտի նախկին աշխատակից Մխիթար Ալումյանն այսօր հարապետության նախագահի նստավայրի դիմաց հացադուլ էր հայտարարել: Նա չէր ստացել վերջին 9 տարվա արտաժամյա ծառայության գումարը` իր հաշվարկով ավելի քան 4.5 միլիոն դրամ: Նա այդ խնդրով դիմել էր ՊՊԳՎ, ստացել մերժում, ապա Հատուկ քննչական ծառայություն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր:
Առաջարկում ենք նախկին ոստիկանի ընտանիքի պատմությանն ու առաջ քաշած գործին ծանոթանալ Մխիթար Ալումյանից ստորև ներկայացված տեսանյութում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել