Ամփովել են 125 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները շարունակվում են ամփոփվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, արդեն հայտնի են 125 ընտրատեղամաի արդյունքները:

  1. Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 5975՝  6.59%
  2. «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք -624՝ 0.69%
  3. «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք – 778՝ 0.86%
  4. Երկիր Ծիրանի կուսակցություն -1268՝ 1.40%
  5. Ժառանգություն կուսակցություն – 658՝ 0.73%
  6. Ժողովրդավարական ուղի կուսակցություն– 143՝ 0.16%
  7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք  – 73.924՝ 81.58%
  8. «Լույս» կուսակցությունների դաշինք -4479՝ 4.94%
  9. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 1514՝ 1.67%
  10. Հայք (Հայկազուններ) կուսակցություն – 134՝ 0.15%
  11. Ռեֆորմիստներ– 170՝ 0.19%
  12. Օրինաց երկիր կուսակցություն –  944՝ 1.04%

Այսպիսով՝ առաջատար են՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը:

Հիշեցնենք, որ այս ընտրություններին ընտրելու իրավունք է ունեցել 848.343 քաղաքացի, որից՝ նախնական տվյալներով, մասնակցել են 370.323-ը կամ 43.65 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել