14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72 տոկոսը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մինչև ժամը 14:00-ն,  848.343 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 201.268-ը կամ 23.72 տոկոսը:

Այս մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

Աջափնյակ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 85.192, քվեարկության մասնակիցների թիվը՝ 20.968 անձ կամ 24.61 տոկոս,

Ավան վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 39.994, մասնակցել է 10.697 անձ կամ 26.75 տոկոս,

Արաբկիր վարչական շրջան.  քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 97.932, մասնակցել է 22.396 կամ 22.8 7 տոկոս,

Դավթաշեն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 32.741, մասնակցել է 8.507 անձ կամ 25.98 տոկոսը,

Էրեբունի վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 94.069, մասնակցել  է 20.858 անձ կամ 22.18 տոկոսը,

Կենտրոն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 96.476, մասնակցել է 20.473 անձ կամ 21.7 տոկոսը,

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 108.804, քվեարկության մասնակիցների թիվը՝ 25.465 քաղաքացի կամ 23.4 տոկոս

Նոր Նորք վարչական  շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝  101.124, մասնակցել է 25.024  հոգի կամ 24.75 տոկոսը,

Նորք Մարաշ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 10.868, մասնակցել է 2740 անձ կամ  25.21 տոկոսը,

Նուբարաշեն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 8.301, մասնակցել է 2077 անձ կամ 25.2 տոկոսը,

Շենգավիթ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 113.850, մասնակցել է  27979-ը կամ 24.58 տոկոսը,

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 58.992, մասնակցել է 13.814-ը կամ 23.42 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել