Միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը ձերբակալվել է

Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապեր), հայտնում են ոստիկանությունից:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերջինիս էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետեր

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել