ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կենսագրությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 4-ին գործողություններ էր իրականացնում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը, որից հետո նա և իր որդին՝ Հայկ Սարգսյանը հեռացան ԱԱԾ աշխատակիցների հետ միասին:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Ալեքսանդր Սարգսյանի կենսագրությունը:

Ալեքսանդր Սարգսյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 10-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում։

  • 1974 – 1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
  • 1976 – 1990 թվականներին եղել է «Պազիկ» մակնիշի ավտոբուսի վարորդ։
  • 1982 – 1987 թվականներին սովորել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում։
  • 1987 թվականին ստացել է գազային տնտեսատեխնիկի որակավորում։
  • 1996 – 1998 թվականներին եղել է Երևանի «Սիրիուս» գործարանի փոխտնօրենը։
  • 1999 – 2003 թվականներին եղել է Երևանի «Ավտոգազ» ընկերության Ջրվեժի ԱԳԼՃԿ-ի ղեկավար։
  • 2003 – 2007 թվականներին ՀՀԿ համամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2007 – 2011 թվականներին մեծամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 37 ընտրատարածքից։

Ընտանիք

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փոքր եղբայրն է։ Ամուսնացած է։ Ունի երկու որդի և երկու թոռ։ Ավագ որդին՝ Հայկ Սարգսյանը, աշխատում է Երևանի քաղաքապետարանի Հասարակական Կարգի Պահպանման Վարչությունում։ Կրտսեր որդին՝ Նարեկ Սարգսյանը, գործարար է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել