Մալաթիայում կրակոցներ են հնչել. մեկ անձ ձերբակալվել է

Հունիսի 15-ին ժ.18.10-ին ոստիկանություն մի կնոջից հաղորդում է ստացվել, որ տան մոտ կրակոցներ են լսվել և մեկ փամփուշտ մտել է իր տուն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի բնակիչ Կարեն Մ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Շահումյան 16-րդ փողոցի թիվ 25 տան մոտից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել, որոնցից երկուսը դիպել են Գագարինի փողոցի թիվ 1/3 տան տանիքին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 1 գնդակ:
Կարեն Մ.-ն ներկայացրել է ինքնաձիգը՝ իր փամփշտատուփով, որում եղել է 7.62 մմ տ/չ 26 հատ փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կարեն Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել