Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվելու գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Այդ մասին ֆեյսբուքում հայտնել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է վարչապետը։

Համապատասխան հրամանագիր է ստորագրել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

《Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով》:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել