2018 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում թոշակառուների թիվը կազմել է 446 249. ՍԱՊԾ պետ

Մարտի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ մոտակա 7 տարիներին թոշակառուների թիվը տարեկան կաճի 2500 հոգով. «Կանխատեսումը հիմնված է երկրի ժողովրդագրական տվյալների վրա: 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում թոշակառուների թիվը կազմել է 446 249, իսկ պետական նպաստ ստացող անձանց թիվը` 62 915 մարդ»,-նշել է նա:

Հովհաննես Սահակյանը նաև նշել է, որ  46375 մարդ հաշմանդամության նպաստ է ստանում, այդ թվում՝ առաջին կարգի հաշմանդամ՝ 10919 մարդ, երկրորդ կարգի՝ 14297 մարդ, երրորդ կարգի` 21199 և 11 740 մարդ էլ նպաստ է ստանում որպես կերակրող մայր 2013 թվականից սկսվում է կենսաթոշակային տարիքի անձանց աշխատավարձի ցուցակագրումը, որի ընդհանուր գումարը կազմում է 3,5 մլն, իսկ վերջին երեք ամիսների ընթացքում գործող էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի շրջանակներում 25,000 զինծառայողներ ստանում արդեն ստանում է ընտանեկան կենսաթոշակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել