Գողացել են Պարոնյան փողոցում կայանված մեքենայի լուսարձակները

Փետրվարի 18-ին ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ գողացել են իր մեքենայի լուսարձակները։ Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հայտնել է, որ փետրվարի 17-ին ժամը 22։30-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Պարոնյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի դիմացի լուսարձակները»,-նշեց նա։

Վնասի չափը պարզվում է։ Կատարվում է հետաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել