Մարդու առևանգման մեջ կասկածվողը՝ ոստիկանության բաժանմունքում

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 9-ին` ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Վահրամ Մ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նա փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Վահրամ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել