Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին. Արտակ Զեյնալյան

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և որոշումները մեծամասնության կամքով պետք է ընդունվեն և մեր խնդիրն է, որ օրենսդիր մարմինը տեսնի, թե որքան մարդ է ցանկանում վերադառնալ մինչև թանկացումներ եղած վիճակը: Այս մասին «Ելք » դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երկրորդ հանրահավաք-երթ ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

«Միայն ընտրությունից ընտրություն չէ, որ մասնակցում են պետական կառավարմանը:  Իրականացված լսումները պարզություն մտցնելու փոխարեն խառնաշփոթ առաջացրին: Պետական պաշտոնյաների մի մասը շփոթմունքի մեջ էր: Ես ցանկանում եմ, որ փարատվեն այն կասակածները, որ ժողովրդական բողոքի ակցիայով հնարավոր չէ բան լուծել: Հայաստանում ժողովուրդը բազմիցս հասել է փոփոխությունների, ազդել է որոշումների ընդունման վրա, փոփոխել դրանք»,-ասաց նա և օրինակ բերեց երթուղային տրանսպորտի  սակագնի թանկացման բողոքի ակցիաները, որոնց արդյունքում տրանսպորտի սակագինը չբարձրացավ։

Իրավաբան.net-ի լրագրողը հայտնում է, որ հանրահավաքից հետո նախատեսվում է երթ՝ Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել