Իսպանիայում գործող համալսարանը մրցույթ է հայտարարում

«Erasmus+» ծրագրի շրջանակում Վալլադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում դասավանդելու/ ուսանելու նպատակով: Այս մասին տեղեկանում են Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքից:

Ցանկացողները մինչև 2018 թ.-ի փետրվարի 1-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին ներկայացնեն  անհրաժեշտ փաստաթղթերը (CV, Learning Agreement, մոտիվացիոն նամակ, ակադեմիական տեղեկագիր, անձնագրի պատճեն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել