Բաքվի կենտրոնում բնակելի շենքում հրդեհ է բռնվել

Բաքվի կենտրոնում 4 հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ԱԻՆ-ին:

Հրդեհը սկսվել է «Ազնեֆթ» հրապարակի հարևանությամբ: Հրդեհի վայրում են հրդեհաշիջող և շտապօգնության մեքենաները

ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 10 մեքենաներ։  Քամին խոչընդոտում է հրշեջների աշխատանքը: Տան բնակիչները տարհանվել են:

Զոհերի կամ վիրավորների մասին ոչինչ չի ասվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել