Նորություններ

Սահմանափակվել է քաղաքացու լույսի իրավունքը. Եվրոպայի ամենաթանկարժեք մարզադաշտը կարող է չկառուցվել

Շատ քչերն են կանգնել «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի և ապագայի վերաբերյալ նրա ծրագրերի միջև: Լոնդոնում կառուցվող նոր մարզադաշտը կսահմանափակի դրա հարևանությամբ ապրող ընտանիքներից մեկի լույսի իրավունքը, արևի շողերը այևս նրանց տուն չեն ընկնի երբ կառուցվի «Ստեմֆորդ Բրիջը»: Այս մասին հաղորդում է «ԲԲՍ» լրատվական գործակալությունը:

Քրոսվեյթների ընտանիքը 50 տարի շարունակ ապրել է արևմտյան Լոնդոնի առանձնատանը և այն այնքան մոտ է Պրեմիեր Լիգայի ակումբին, որ դուք էլ տան շքամուտքից կարող էիք գնդակը ուղարկել մարզադաշտ :

Դատարանը բավարարել է նրանց հայցադիմումը, կառուցման աշխատանքները դադարեցվել են: 60 հազար մարդու համար կառուցվող նոր մարզադաշտը անընդհատ ստվեր է գցելու տան վրա:

Նոր մարզադաշտի կառուցման համար թույլտվությունը տրվել է 1 տարի առաջ՝ Լոնդոնի քաղաքապետի կողմից: «Չելսին» հորդորել է տեղական խորհրդին խառնվել և լուծել դատական արգելքի հարցը:

Կա ռիսկ, որ Եվրոպայի ամենաթանկարժեք մարզադաշտը չի կառուցվի:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել