Նորություններ

Ո՞վ է պարգևատրում և պետական կոչումներ շնորհում

Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 136-րդի՝ ՀՀ  նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:

Համաձայն «Պետական պարգևների և պատվավոր կոչումներ մասին» ՀՀ օրենքի՝ պետական պարգևները պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար խրախուսման բարձրագույն ձևն է:

Հայաuտանի Հանրապետության պետական պարգևներն են՝  ՀՀ բարձրագույն կոչումը, ՀՀ շքանշանները և ՀՀ մեդալները:

ՀՀ բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոu» կոչումն է։

Հայաuտանի Հանրապետության շքանշաններն են՝ Հայրենիքի շքանշանը, Փառքի շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, Uուրբ Մեuրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, Բարեկամության շքանշանը:

Հայաuտանի Հանրապետության մեդալներն են՝ Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովuեu Խորենացու մեդալը, «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը:

Պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար:

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներն են Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները, Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:

Նույն պետական պարգևով, ինչպես նաև նույն պետական պարգևի նույն աստիճանով միևնույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:

Հայաuտանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել