Ստոքհոլմի մետրոյի կայարանի մոտ պայթյուն է որոտացել

Ստոքհոլմի  մետրոյի Varby Gard կայարանի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «Ռիա Նոոստին»: Պատահարի հետեանքով տուժել է մի քանի մարդ:

Տեղական ոստիկանության տեղեկություններով՝ մետրոյի կայարանի մոտ պայթել է գետնին ընկած ինչ-որ չպարզված իր: Նրանց տվյալներով՝ պայթուցիկ սարքը գոծարկվել է այն պահին, երբ այն ձեռքն է վերցրել մի տղամարդ: Ներկայումս նա ծանր վիրավորված է, ասել են ոստիկանները: Տուժածը մոտ 60 տարեկան է:

Մետրոյի կայարանի հարակից շրջանը փակված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել