Նորություններ

Երևանում ՌԴ քաղաքացին ընկել է ձորը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի մոտակայքում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ 1980 թ. ծնված Ստանիսլավ Չ.-ը՝ կորցնելով հավասարակշռությունը ընկել է ձորը (մոտ 35մ բարձրությունից):

Փրկարարները Ս. Չ.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել