Վերելակի հորանը քաղաքացի է ընկել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ա. Ե.-ը շենքի առաջին հարկից ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ե-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել