Նորություններ

Դատավորին վիրավորելու համար գործ է հարուցվել Պավել Մանուկյանի դեմ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի դեմ գործ է հարուցվել՝  դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Այս մասին Իրավաբան.netի հետ զրույցում հայտնում է նրա պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքում կայացած դատական նիստի ժամանակ Պավել Մանուկյանը չի ենթարկվել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նիստը կարգադրություններին, շարունակել է առանց վերջինիս թույլտվության խոսել:

Դատավորը նրա նկատմամբ  նիստերի դահլիճից 10 ժամով հեռացնելու վերաբերյալ դատական սանկցիա կիրառելուց հետո  Պավել Մանուկյանը դատավորի պատվի ու արժանապատվության դեմ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել՝ նիստը նախագահող դատավորին անվանելով «ցռան մոզի»:

Նշենք, որ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել