Նորություններ

Մաշտոցի պողոտայի ցուցարարի գործով հաջորդ դատական նիստին կհետազոտվի պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը

2017 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանն իր բացման խոսքում պնդեց ներկայացված հայցադիմումը՝ Գ․ Տոնոյանի իրավախախտումներ կատարելու մասով, և հակընդդեմ հայցադիմումի դեմ ներկայացված առարկությունները:

Ի պատասխան Գ. Տոնոյանի ներկայացուցչի հարցերին՝ Ս․ Մելիքյանը հայտնեց, որ հավաքի մասնակիցները խախտել են հավաքի բնականոն ընթացքն այնքանով, որ փակել են փողոցի երթևեկելի հատվածը, խոչընդոտել երթևեկությանը։  Միաժամանակ նշեց, որ ոստիկանության ծառայողները չեն իմացել, թե ինչ հավաք է իրականացվում, բարձրախոսով պահանջ չեն ներկայացրել։

Պատասխանող կողմն առարկեց հայցի դեմ՝ նշելով, որ Գ․ Տոնոյանի արարքում բացակայում են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումները, քանի որ վերջինս հավաքի բնականոն ընթացքին խոչընդոտող որևէ գործողություն չի կատարել, բացի դրանից՝ նրան օրենքով նախատեսված որևէ  պահանջ չի ներկայացվել։

ՀՔԱՎ տեղեկատվական կենտրոն

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել