Ամեն ինչ կանենք, որպեսզի «Ես եմ» ծրագիրը ներդրվի՝  մինչև ձմեռային զորակոչի ավարտը.

Այսօր կառավարությունը հավանություն է տվել պաշտպանության նախարար Վիդեն Սարգսյանի ներկայացրած զինվորական զորակոչը կազմակերպելու մասին օրենքի նախագծին:

Նախարարը նաև նշել է, որ նախարարությունը ամեն հնարավորը կանի, որպեսզի այլընտրանքային զինվորական ծառայության «Ես եմ» ծրագիրը ներդրվի՝  ինչև զզորակոչի ավարտը:

Նախագծով նախատեսվում է 2017 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին պետք է ապահովվեն զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով՝ հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով: Որաշման նախագծի համաձայն՝ 2017 թվականի ձմեռային զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը պետք է  ուղարկվեն կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապ­­ետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

Հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կկիրառվի աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ պետք է իրազեկվի իրավասու պետական մարմիններին:

Հիշեցնենք, որ  2017 թվականի ձմեռային զորակոչն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հունվար ամիսներին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել