Պաշտպանության բանակը պատրաստ է փոփոխվող մարտական իրավիճակներին

Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:

Ամփոփիչ խորհրդակցության ժամանակ վեր են լուծվել համաբանակային նշանակության զորավարժության արդյունքները, գնահատվել մասնակից զորամասերի եւ ստորաբաժանումների մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը: Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները եւս մեկ անգամ փաստել են, որ պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների եւ զորամասերի հրամկազմը գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա, ունակ են կայացնելու ու իրագործելու գրագետ եւ հաջողության տանող որոշումներ, համարժեք արձագանքելու առկա եւ փոփոխվող մարտական իրավիճակներին:

Ամփոփիչ խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել զորախաղերի ընթացքում առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զինծառայողների պարգեւատրման արարողություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել