Նորություններ

Ուկրաինայում հայ գործարար է սպանվել

Հոկտեմբերի 16-ին, Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել: Այս մասին հայտնում է Newsone հրատարակչությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան իր կաբինետում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն Անդրանիկ Ն.-ն: Այս պահին կրակողը ձերբակալված է: Պարզվում են միջադեպի հանգամանքները: Ըստ իրավապահ մարմինների՝ այն տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի ֆոնին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել