Նորություններ

Նախարարն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադրին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադիր և նախագահ Իլյա Լաուրսին։

2013-ին հիմնված այս ֆոնդը օգնում է ՏՏ ոլորտի նորաստեղծ ստարտափներին` իրագործելու իրենց նորարարական գաղափարները` տրամադրելով ոչ միայն ֆինանսական, այլև մենթորային-խորհրդատվական աջակցություն։

Նախարարը, ողջունելով հյուրին, աջակցություն հայտնեց Հայաստան այցի ընթացքում թիրախային հանդիպումներ կազմակերպելու և գործարար կապեր հաստատելու հարցում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իլյա Լաուրսը նշեց, որ Լիտվայի հայ համայնքից լսել են Հայաստանում ՏՏ ոլորտի հաջողությունների մասին, և շատ հետաքրքրված են` անձամբ ծանոթանալու հայկական տեխնոլոգիական միջավայրին, ստարտափների համար ձևավորված էկոհամակարգին։

Մասնակցել են նաև «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին, իսկ սեպտեմբերի 29-ին այցելելու են «ԴիջիԹեք Էքսպո 2017» ցուցահանդես` ավելի ընդհանուր պատկերացում կազմելու, թե ինչով են զբաղվում Հայաստանի ՏՏ ընկերությունները և ինչպիսի փոխգործակցության եզրեր է հնարավոր գտնել։

Նախատեսում են այցեր ՏՏ ոլորտին առնչվող ֆակուլտետներ ունեցող բուհեր, որոնց հետ համագործակցությամբ ևս հետաքրքրված են։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել