Նորություններ

Կլուծարվի «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» պետական հիմնարկը

Կառավարությունը որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան,Դավթաշեն 4, Ա.Միկոյան 109/8) լուծարելու մասին:

Լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 15-օրյա ժամկետում կստեղծվի լուծարման հանձնաժողով, որի կազմում կընդգրկվի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել